Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են․ նոր տվյալներ․ ո՞վ կընտրվի քաղաքապետ

Մարտ 31,2025 01:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու որոշ ընտրատեղամասեր՝ դեռ ընտրությունների արդյունքները չամփոփած, քվեները հաշվելու պահին հոսանքազրկվել էին։

Այդուհանդերձ 82 ընտրատեղամասերի նախնական արդյունքներն արդեն հայտնի են։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերի տվյալները։

Ընտրական շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժեր․

1․ Սարիկ Մինասյան (ՔՊ) – 14 ՄԱՆԴԱՏ – 36,72 % (16951 քվե),

2․ Վարդան Ղուկասյան (Կոմկուս) – 8 ՄԱՆԴԱՏ- 20,95 % (9673 քվե),

3․ Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) – 6 ՄԱՆԴԱՏ – 15,69 % (7245 քվե),

4․ Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) – 3 ՄԱՆԴԱՏ – 7.98 % (3685 քվե),

5․ Կարեն Սիմոնյան («Մայր Հայաստան» դաշինք) – 2 ՄԱՆԴԱՏ – 6,21 % (2888 քվե)։

Անցողիկ շեմը չեն հաղթահարել․

Լևոն Բարսեղյան (Եվրադաշինք) – 4,49 % (2074 քվե),

Կարեն Մալխասյան (Ապրելու երկիր) – 3,62 % (1669 քվե),

Արտյոմ Ղարաղազարյան (ԴԱԿ) – 2,93 % (1352 քվե),

Արտյոմ Թումանյան (ՀԱՍԿ) – 1,4 % (646 քվե)։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31