Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին համայնքապետի գործով դատաքննությունը դեռ շարունակվում է

Մարտ 31,2025 12:00

Ապրիլի 21-ին ՀՀ հակակոռուցիոն դատարանում կշարունակվի Արմեն Հարությունյանի գործով քննությունը: Դատավորն է Սուրեն Խաչատրյանը: Պաշտպաններն են՝ Րաֆֆի Ասլանյանն ու Ալեքսան Խաչատրյանը:

Այս տարվա հունվարի 14-ից, մարտի 5-ից հետո դա կլինի նշանակված թվով երրորդ նիստը:

Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին, միաժամանակ նույն գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31