Գյումրի և Փարաքար համայնքներում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությունն ավարտված է։
Ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն ժամանակացույցի, ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 31․03․2025-ին՝ մինչև ժամը 14։00-ն։
ՆԳՆ-ի կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20,967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111,236։
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը:
Կարդացեք նաև
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը։
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 49014 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 37.07%-ը:
Ընտրություններին մասնակցել են հետևյալ ուժերը՝
Փարաքար համայնք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,
«Կայունություն» կուսակցություն՝ 4։
Գյումրի համայնք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,
«Իմ հզոր համայնք»՝ 9։