Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել: Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնի:
Կանխատեսելով, որ ստելու են, պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է, պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երեւան:
Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որևէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:
Կարդացեք նաև
Արդեն հասնում եմ Երեւան: