Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը Լյուդվիգ Գյուլնազարյանի տանն էր

Մարտ 30,2025 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փարաքարի 14/12 ընտրատեղամասում հաղորդել էինք կուտակումների եւ ՔՊ-ի կողմից ուղղորդումների ահազանգի մասին։

Նկատեցինք, որ ընտրատեղամասի դիմաց գտնվող տնից դուրս եկավ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Պարզվեց՝ դա համայնքի ղեկավարի պաշտոնակատար եւ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի տունն է։

Լրագրողների հետ կարճատեւ զրույցում նախարար Մկրտչյանը հիշեցրեց, որ Փարաքար համայնքի բնակիչ է։

«Եկել էի, տեսնեի՝ ինչպե՞ս է Լյուդվիգ Գյուլնազարյանի տրամադրությունը։ Մարտական է»։

Տան եւ ընտրատեղամասի շուրջ կուտակումը Նարեկ Մկրտչյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Լյուդվիգի Գյուլնազարյանի հարազատներն են, բարեկամներն են»։ Միաժամանակ, Մկրտչյանը լրագրողներին հորդորեց խախտումների մասին ահազանգները հաղորդել տեղում աշխատող ոստիկաններին։

Պաշտոնյան նաեւ վստահություն հայտնեց, որ ՔՊ-ն հաղթելու է այս ընտրությունը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31