Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղորդումներ Փարաքարում. «Մեքենաներով բերում են քվեարկության»

Մարտ 30,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ուղղորդում են, մեքենաներով բերում են քվեարկության, հիմնականում մեծահասակներին»։ Այս մասին ահազանգեց Փարաքարի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքի վստահված անձանցից մեկը, որը տեսախցիկի առջեւ չցանկացավ խոսել։

Նրա խոսքով՝ պետական համարանիշերով մեքենաների կուտակումներ են նկատվում 14/12 ընտրատեղամասի առջեւ։

«Նայեք աջ, նայեք ձախ. կուտակումներ են։ Դրսում ուղղորդում, ներս են ուղարկում։ Ներսում ամեն ինչ նորմալ է։ Ընտրատեղամասի ներկայացուցիչները շատ պրոֆեսիոնալ են աշխատում։ Հավանաբար, ընդդիմադիր դաշտի քաղաքացիներ են», – ընդգծեց զրուցակիցը։

«Ճշտեցինք, որ մեքենաներից մեկը պատկանում է համայնքապետի ՔՊ-ական պաշտոնակատարին»։

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ «Քաղաքացիական պայմանագրից» եւ «Ազգային առաջընթացից» երկու վստահված անձ է եղել ընտրատեղամասում։

«Մեկական վստահված անձինք հեռացվել են», – տեղեկացրեց «Միասնության» վստահված անձը՝ հավելելով, որ թեեւ ընտրատեղամասի նախագահը «շատ պրոֆեսիոնալ է աշխատում» ընդհանուր իրավիճակը «բարդակ է»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31