Բաց քվեարկություն Գյումրիի 31/70 ընտրատեղամասում։
Գյումրիի 31/39 տեղամասի դիմաց դարձյալ խախտված է քարոզչության արգելքի դրույթը, և դարձյալ` ՔՊ-ի թեկնածուի կողմից:
Գյումրիի 31/69 տեղամասի հարևանությամբ` Ընտրական օրենսգրքով արգելված հեռավորությամբ, տեղակայված է ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովների՝ քվեաթերթիկներ տրամադրող անդամները դրանք շարում են այնպես, որ վրայից միշտ լինի իշխանական ուժի քվեաթերթիկը:
31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն:
•ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք։ Այս դեպքում այդ քաղաքացու անունն ընդհանրապես պետք է ընտրողների ցուցակից բացակայեր:
Գյումրիի 31/70 տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Լիզա Ղուկասյանի հետ փոխկապակցված անձինք շրջում են տեղամասի դիմաց, սպառնում կոտրել լրագրողի տեսախցիկը:
ՔՊ-ականները փորձում են խոչընդոտել խախտումն արձանագրելուն Գյումրիի 31/70 տեղամասում:
ՔՊ-ի օգտին բաց քվեարկության հերթական դեպքը, այս անգամ` Գյումրիի 31/69 տեղամասում:
Գյումրիում չգրանցված զինվորին բերել են, որ քվեարկի. Հայաքվեի արձանագրած հերթական խախտումը:
https://t.me/HayaQve/5023