Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրացական համարներով ավտոբուսներ են եկել Գյումրի»․ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու

Մարտ 30,2025 14:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն իր ընտրությունը կատարեց Շիրակի պետական համալսարանում տեղակայված ընտրատեղամասերից մեկում։ Նա քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկեց հանուն Գյումրիում իշխանափոխության ու այս քաղաքի երիտասարդների լավ ապրելակերպի։

Local government elections are underway in Gyumri. Gyumri, Armenia

Նա ասաց, որ կոչ են արել ընդդիմադիր ուժերին առանց պաշտոնակռվի աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որ կարողանան ՔՊ-ին իշխանազրկել։

«Եթե  տարաձայնություններ լինեն,  տեսնենք, որ  չի ստացնում ընդդիմադիր դաշտի համախմբումը, «Մայր Հայաստանը» պատրաստ է դառնալ այն լոկոմոտիվը, որ ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրի քաղաքից։ Չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն պաշտոնակռվի, հանուն ամբիցիաների», -ասաց Կարեն Սիմոնյանը։

Նա խոսեց նաև ընտրախախտումներից,  ասաց, որ իրենց վարկաբեկող ցուցապաստառներ էին փակցրել, և երբ հայտնաբերել են, թե ովքեր են, պարզվել է՝ նրանք Գյումրիից չեն։ Նրանք խոստովանել են, որ իրենց 15 հազար դրամ են տվել,  անգամ ճանապարհածախսն են  հոգացել, որ գան Գյումրի՝ «Մայր Հայաստան» դաշինիքին վարկաբեկելու։

Կարեն Սիմոնյանը նաև ասաց, որ վրացական պետհամարանիշներով մի մեծ ավտոբուս է կանգնած Բեռլին հյուրանոցի մոտ։

«Երեկ երեկոյան մեր համակիրներից  նկարահանել են ավտոբուսը՝ վրացական համարներով՝ Բեռլին հյուրանոցի դիմաց է կանգնել, այնտեղից բազմաթիվ մարդիկ են իջել։ Վրացական համարանիշներով են, բայց չգիտեմ՝ միջից ջավախքահայե՞ր են իջել, հնդիկներն ու պարսիկներ են»,- ասաց թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31