Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է՝ մտնում են երշիկ վերցնելու, բայց իրենց ձեռքին երշիկ չկա, ոչ էլ՝ հաց». Վարդան Ղուկասյանը՝ տեղամասից առաջ ընտրողների՝ խանութ մտնելու մասին

Մարտ 30,2025 14:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ահազանգ է  ստացել, որ տեղամասերից մեկի մոտ մի խանութ կա. ընտրողները նախ մտնում են այդ խանութ, հետո՝ տեղամաս:

«Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում: Մի հոգի չէ, երկու հոգի չէ, հիսուն հոգի չէ, սիրուն մտնում են այդ խանութ ու գնում այնտեղ: Պետք է խորանաք մի հատ, կարո՞ղ է  երշիկ են մտնում վերցնելու այս պահին, բայց իրենց ձեռքին երշիկ չկա, ոչ էլ՝ հաց: Բայց ի՞նչ պահ է, որ մարդիկ մտնում , նոր գնում են»,- ասաց Ղուկասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31