Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը լկտի սուտ է համարում համացանցում նախընտրական փուլում շրջանառվող սկանդալային տեսանյութը, որտեղ Ղուկասյանի ազգականին է վերագրվում անչափահաս աղջկա բռնաբարություն:
«Ինչ-որ մշտական ներկայացնում եք, ու 99 տոկոսը սուտ է դուրս գալիս, հերթական սուտն է, ուզում եք վարկանիշիս հետ կապված խնդիր առաջացնել… ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել եք հետեւիցս»,- լրագրողներին այսօր ասաց Ղուկասյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը դիմի դատարան իր պատվի ու արժանապատվության վերականգնման հայցով, ի պատասխան ասաց՝ ինքը՝ չէ, բայց համապատասխան մարդիկ դիմելու են դատարան:
Ճշտող հարցին՝ ի վերջո չասաց, տեսանյութում երեւացող տղան իր ազգակա՞ն ն է, թե՞՝ ոչ, պատասխանեց՝ կարո՞ղ եք լուրջ հարցեր տալ, անձնական բաները թողել:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ հարց ուղղեցին համացանցում շրջանառվող մեկ այլ տեսանյութի վերաբերյալ, որտեղ Վարդան Ղուկասյանը մուղամ է երգում, կլարնետիստին էլ ապտակում: Վարդան Ղուկասյանը հարցը լսելուց հետո ասպես արձագանքեց. «Այսօրվա վարչապետի կինը Ալիեւին կնոջն ասում էր՝ արի կլկլամ, մուղամ լսենք, բան անենք: Գյումրվա երաժշտության մասին է խոսքը, կարող եմ լավ երգել, պարել, արտասանել, վա՞տ բան է, դա շնորհք է: Իսկ կլարնետիստին ապտակել չէր, դա մեծ ու պստիկի հարաբերություն է, սիրուն շոյում ենք, որ ֆալշ մի նը-վա-գեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ