«Ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս եկավ, ասաց՝ քվեաթերթիկներից մեկը չկա։ Նորից ուշադիր նայեց, հասկացավ, որ կա, մտավ, ընտրեց, դուրս եկավ»։ Մերձավանի 14/07 ընտրատեղամասի նախագահ Պատվական Մարգարյանն այսպես արձագանքեց «Միասնություն» դաշինքի ահազանգին, ըստ որի՝ 14/07 ընտրատեղամասում ընտրողներից մեկին 2 համարի քվեաթերթիկը չեն տրամադրել, ինչպես ավելի վաղ էինք հայտնել։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ