Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քվեարկեց Սլաբոդկա թաղամասի 6֊րդ դպրոցում տեղակայված տեղամասում։
Նա մեկ անգամ ևս բացառեց ՔՊ֊ի հետ համագործակցությունը` հայտարարելով, որ հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ չունի գնալու, թեկուզ ոտքն էլ կտրվի, ձեռքն էլ, իր համար ամենաբարձը Հայաստանի Հանրապետությունն է և հայ ժողովուրդը։
Հարցին` այդ դեպքում հնարավո՞ր է Վանաձորի սցենարը կրկնվի Գյումրիում, հայտարարեց. «Էհ, նստեցնում են, թող նստեցնեն։ Եթե բանտարկեն էլ, էնտեղից կաշխատեմ, միանալը մտքներիցդ հանեք, եթե Արցախը հանձնողների հետ իմ պես տղեն պիտի միանա, ուրեմն իմ արյունը սուտ է»։
Նա մեկ անգամ ևս վերահաստատեց իր հետևյալ դիրքորոշումը` եթե ընդդմադիրներից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, ինքը կմիանա նրան` առանց պաշտոնի ականկալիքի։ Ըստ նրա՝ նույն սկզբունքը պիտի կիրառվի իր նկատմամբ, եթե ոչ, ապա կհամոզվի, որ մյուսները համագործակցում են ՔՊ֊ի հետ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ