«Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այլ պետական, վարչական ռեսուրսի եւ Սարիկ Մինասյանի՝ ԱԱԾ-ի ղեկավար բարեկամի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:
Լրագրողների հարցին, թե ինչ է անում Մինասյանի՝ ԱԱԾ-ի ղեկավար բարեկամը, պարոն Մխիթարյանը պատասխանեց՝ ինչ-որ բաներ:
Պարոն Մխիթարյանի խոսքով, Գյումրու ապագա ընդդիմադիր քաղաքապետի թիկունքում կանգնած են լինելու հազարավորներ. «Ըստ այդմ՝ հազարավորների ձայնը ավելի բարձր է լսվելու, քան այն մեկի ձայնը, որը Գյումրու հրապարակում կանգնած, մի հրապարակում, որի դեմ դիմաց երկու եկեղեցի է կանգնած, մարդը եկավ, ստով, կեղծիքով մեզ բոլորիս կործանեց»:
Կարդացեք նաև
Քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաեւ խաղաղության պայմանագրին ու թերահավատություն հայտնեց, պայմանագրի ու խաղաղության հետ կապի վերաբերյալ. «2021 թվականից այդ խաղաղություն բառը լսում եմ: 2021-ին էդ խաղաղության օրակարգով մարդիկ եկան, 2022-ին Ջերմուկի դեպքերը եղան: 2023-ին վերջնականապես Արցախը հանձնվեց: Մենք անընդհատ կորցնում ենք պետական այն բոլոր հիմքերը, որոնց վրա ստեղծվել է այս պետությունը: Մեզնից պահանջում են փոխել Սահմանադրությունը, մեզ ասում են հրաժարվեք ձեր անկախության հռչակագրից… ամեն ինչ բարեփոխելու եմ, եթե Արցախի ժամանակն էլ եկավ, Արցախն էլ եմ բարեփոխելու: Այդ շանտաժը ինչ-որ խռխռացող պատգամավորներ կան ՔՊ-ում, երբ դրանք խոսում են Արցախի մասին, այդ առանց մայկա-տրուսիկ ծառայածները: Անընդհատ բոլորին բանակից փախնելու մեջ են մեղադրում: ԱԳ նախարարի տեղակալը կասե՞ք՝ ինչ գիտությամբ զբաղվելու պատրվակով է բանակից ազատվել, Անդրանիկ Քոչարյանի տղան ի՞նչ գիտություն: Արցախն իմ ներսում է իմ հոգու մեջ է, 150.000 հատ Նիկոլ Փաշինյան ու իր պես խռխռացող ուսապարկեր լինեն…»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ