Հենց նոր Գյումրու ավագանու նախկին անդամ Գևորգ Առաքելյանին, կամ որ առավել հայտնի է, Կատու Գևորգին պատկանող Գյումրվա բաղնիքում, որտեղ տեղակայված է թիվ 31/53 ընտրատեղամասը․ իր փոքրիկ որդու հետ քվեարկեց ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը։
Նա ոչ բոլոր լրագրողների հարցերին պատասխանեց։ Շփվեց շատ կարճ։ Լրագրողներից մեկի հարցին, թե աթոռն է ձեզ փոխել, դուք առաջ այսպիսին չէիք, ասաց` ես տարբեր աթոռներ եմ փոխել, որևէ աթոռ ինձ չի կարող փոխել, գյումրեցիները ինձ լավ են ճանաչում։
Կարդացեք նաև
Այն հարցին էլ, թե Մարտուն Գրիգորյանը բանավեճից հետո ապտակե՞լ է իրեն, պատասխանեց․ «Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանը հերքել է լրատվությամբ, միջադեպ չի եղել»։ Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը չի հերքել, այլ ասել է, որ չի ուզում մեկնաբանել։
Սարիկ Մինասյանը վստահ է, որ այսօր կհաղթի իր քաղաքական ուժը։
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ