Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են․ «ՀայաՔվեի» դիտորդների արձանագրած իրավախախտումները

Մարտ 30,2025 11:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիի 31/69 տեղամասում տեղ չկա մարդկանց տեղաշարժի։ Վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա:

Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ:

Գյումրիի 31/73 տեղամասում թեև ցուցակները փակցված են տեսանելի վայրում, բայց ցուցակների պատճենները այլ պատուհաններին են փակցված, ըստ հանձնաժողովի նախագահի` քողարկման նպատակով, ինչը կարող է շփոթություն առաջացնել:

Գյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը:

Գյումրիի 31/75 տեղամասում դիտարկման տեսանկյունից դժվարություններ են առաջանում՝ սենյակի միջնապատերը չեն թողնում, որ դիտորդները նստած տեղից դիտարկեն, ստիպված պետք է ոտքի վրա դիտարկեն:

Գյումրիում ՔՊ թեկնածուի պաստառով կանգառասրահը գտնվում է ընտրատեղամասից 33 մետր հեռավորությամբ, մինչդեռ պետք է լիներ առնվազն 50 մետր:

Գյումրիում իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են` 31/70 տեղամասի դիմաց:

ՀայաՔվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31