Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի, այլ վարչական ռեսուրսների ու Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ի պետ եղբոր հետ». Ռուբեն Մխիթարյան

Մարտ 30,2025 10:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու թիվ 31/18 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկության եկավ «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Նա ասաց` իր վերջին 15 օրվա վերլուծությունները ցույց են տվել, որ Գյումրիում ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե ՔՊ-ի դեմ, այլ պետական վարչական ռեսուրսների, մասնավորապես Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ի պաշտոնյա եղբոր դեմ։

Մեր հարցին` ի վերջո ո՞վ կհաղթի այսօր` վարչական ռեսո՞ւրսը, թե ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկը, թեկնածուն պատասխանեց, որ դա կախված է միմիայն գյումրեցիներից, որոնք պարտադիր ընտրատեղամասեր պիտի հասնեն ու քվեարկեն։

Նա ասաց` ունի ներքին համոզմունք, որ Գյումրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քաղաքապետ չի ունենալու։

Ռուբեն Մխիթարյանը խոսեց նաև Արցախի թեմայով. ասաց` Արցախն իմ գլխի մեջ է, իմ հոգու մեջ է, ու Գյումրիից ամենաշատն են Արցախում ծառայել և չփորձեն գյումրեցներին ներկայացնել որպես փողով թռնող։

Ըստ նրա, այսօր գյումրեցիները կտան դրա պատասխանը։ Ըստ Ռուբեն Մխիթարյանի, Գյումրիի ընտրություններով իրենք փորձում են լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը։

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31