Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, այսօր կհամոզվեք». Մարտուն Գրիգորյան

Մարտ 30,2025 09:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր քաղաքը» դաշինքի քսղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ քվեարկության եկավ թիվ 31/51 ընտրատեղամասում` իր կնոջ հետ։
Նա հայտարարեց, որ ՔՊ-ն միանշանակ իշխանություն չի ունենալու Գյումրիում, այսօր գյումրեցիները դա կապացուցեն։

Հարցին` արդյոք պատրա՞ստ է համագործակցել մյուս ընդդիմադիր ուժերի, մասնավորապես Վարդան Ղուկասյանի հետ իշխանություն ձևավորելու հարցում, Մարտուն Գրիգորյանը նշեց, թե համագործակցության պատրաստ է, սակայն կոալիցիոն հուշագրին է դեմ արտահայտվել։

Ըստ նրա, եթե չհամագործակցեն, ինչպես են ձևավորելու իշխանություն` 50+1 ձայներ չհավաքելու դեպքում։ Մարտուն Գրիգորյանը համոզված է, որ այսօր ՔՊ-ից ազատվելու օրն է։

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31