Ուրիշ է՞լ ինչ է ուզում Ադրբեջանը։ Կարծես թե՝ ամեն ինչ ապագայում կարելի է ձեռք բերել արդեն իսկ համաձայնեցված պայմանների շուրջ բանակցություններում։
Ընթերցողին չեմ տանջի. սա արդեն մեկ անգամ չէ, որ ասվել է այդ երկրի նախագահի մակարդակով՝ Հայաստանը կարող է գոյություն ունենալ միայն այն պարագայում, եթե ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները։ Միայն Ադրբեջանը կարող է թույլ տալ, որ Հայաստանի ներկայիս տարածքում պետություն ձեւավորվի։ Իսկ թե ինչպիսի պետություն՝ դա նույնպես պետք է ասի Ադրբեջանը։
Հայաստանի համար վիճակը ծանր է: Ու դա եղավ այն պատճառով, որ Հայաստանում երբեք չհասկացան իրավունք երեւույթի նշանակությունը միջազգային հարաբերություններում եւ պետական շինարարության դեպքում: Այստեղ միշտ կարծել են, թե ապագան կարելի է որոշել խանութպանի պարզ բանաձեւով՝ «կեսը տուր, մնացածը քեզ պահիր»: Պարզվեց, որ կյանքը մի փոքր այլ կերպ է կառուցված։
Ըստ այդմ՝ հիմա պետք է փորձենք վերագնահատել խանութպանի տրամաբանությունը։ Ամեն ինչ դեռ առջեւում է, մանավանդ որ հին աշխարհն այլեւս գոյություն չունի։ Դրսից ոչ ոք չի ասի ճշմարտությունը։ Բոլորը պետք է նոր աշխարհ կառուցեն՝ բոլորովին նոր սկզբունքներով:
Կարդացեք նաև
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում