Այն, որ Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, չի պատրաստվում ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման՝ արդեն երկուստեք համաձայնեցված փաստաթուղթը, ոչ մի կասկած չի հարուցում: Եվ պատճառը միայն Ալիեւի ներկայացրած՝ «պարտադիր կատարման ենթակա» հավելյալ նախապայմանները չեն: Բաքվի բռնապետը նոր պատերազմ է ուզում, ինչի մասին, բնական է, չի կարող բարձրաձայնել: Նրա հաշվարկով՝ պատերազմի արդյունքում ինքը շատ ավելին կստանա, քան համաձայնագրով ու կից նախապայմաններով միասին վերցրած:
Հարեւան ագրեսոր պետության ղեկավարն ակնհայտորեն հող է նախապատրաստում ՀՀ-ի դեմ նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու կամ, առնվազն, պատերազմի վախով կապիտուլացված հակառակորդին ահաբեկելու եւ նրանից առավելագույնը գջլելու համար: Այսպես կոչված՝ «Խաղաղության համաձայնագիրը», մեծ հաշվով, Ալիեւի սրտով չէ՝ նա չի ուզում լրացուցիչ պարտավորվածությունների տակ մտնել, քանի դեռ հնարավորություն կա Հայաստանում իշխանության ղեկին կարգված թուլամորթ անձի կառավարման բերումով միակողմանի զիջումներ կորզել՝ առանց ավելորդ գլխացավանքի: Պատերազմը կամ դրա ուրվականը ուղղակի կարագացնի ցանկալի գործընթացը:
Այդ առումով պատահական չեն հայկական կողմից ադրբեջանական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, սահմանի որոշ հատվածներում ՀՀ զինուժի կուտակումների վերաբերյալ վերջին մեկ շաբաթում Բաքվի տարածած 10-ից ավելի պաշտոնական կեղծ հաղորդագրությունները: «Այս մի քանի օրվա ընթացքում արդեն 13-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը պնդում է, թե հայկական ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ։ Սուտ է, իհարկե: Ինչպես 2020թ.-ին, Բաքուն պատրվակներ է փնտրում հայերի վրա կրկին հարձակվելու համար՝ պնդելով, որ նրանք խաղաղություն չեն ուզում»,- թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը:
Մարտի 13-ից արդեն համաձայնեցված եւ ստորագրման պատրաստ հայ-ադրբեջանական խաղաղության «թղթի» չստորագրման մեղքը նույնպես Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա բարդել: Նույն հնարքն է բանեցնում՝ ինչ սահմանին. մի կողմից կրակ է բացում դիմացինի դիրքերի ուղղությամբ, մյուս կողմից էլ հարայ-հրոցը դնում, թե այդ դիմացինն է գնդակոծում իրենց դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Այսինքն՝ ապատեղեկատվություն տարածելով, Բաքուն հիմք է ստեղծում նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար։ Իսկ օրերս տեղի ունեցած՝ «Բաքվի գլոբալ ֆորումի» միջոցառմանը Ալիեւը չի վարանել առիթն օգտագործել հերթական անգամ նսեմացնելու Հայաստանն ու նրա իշխանություններին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում