Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վճռական ենք մեր իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ ներքին ու կարճաժամկետ, և թե՛ արտաքին ու երկարաժամկետ հարցերի լուծման առումով․ Արտակ Բեգլարյան

Մարտ 29,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած այսօրվա բազմամարդ հանրահավաքը (տարբեր գնահատականներով՝ 10,000-15,000 մասնակից) ցույց տվեց, որ՝

1. Մեր ողբերգական բռնի տեղահանումից հետո մենք վերջապես կարողացանք ինքնակազմակերպվել ու համախմբվել միասնական նպատակների շուրջ՝ չնայած բազմաթիվ խանգարող հանգամանքների ու անձանց առկայությանը,

2. Մենք վճռական ենք մեր իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ ներքին ու կարճաժամկետ և թե՛ արտաքին ու երկարաժամկետ հարցերի լուծման առումով,

3. ՀՀ իշխանությունների արցախատյաց ու շահառուներին բացառող մոտեցումները գնալով ավելի ու ավելի են կուտակում ու խորացնում հիմնախնդիրները՝ առանց մեզ հնարավորություն տալու արդյունավետ կերպով մասնակցելու մեզ վերաբերող որոշումների կայացմանը,

4. Զուսպ ու կարգապահ արցախցու բաժակն այնքան է լցվել, որ այսօր շատերը տեղում պահանջում էին արագ ու կոշտ գործողություններ՝ մեր հրատապ հիմնախնդիրների լուծման համար:

Հ.Գ. Ինչ էլ անեք, քանի կան արցախցիները, այդքան ժամանակ էլ կմնան արցախցիների իրավունքները և դրանց պաշտպանության համար պայքարողները: Դուք կգաք ու կգնաք, իսկ Արցախյան շարժումը կմնա ու կեռա արդարության բոցերից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31