Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտն այսօր ենթարկվում է ոչնչացման․ ջնջում են մեր պատմական հետքը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Մարտ 29,2025 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր մեզ ասում են՝ Գանձասարը քոնը չէ, 5658 հուշարձանը քոնը չէ։ Այսօր, երբ մենք գտնվում ենք այս հրապարակում․ մեր հետևում Երևանի թամանյանական ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, Թամանյանի նախագծած երկրորդ մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, ենթարկվում է ոչնչացման»,-Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների անցկացված հանրահավաքի ժամանակ իր ելույթում ահազանգեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։ Արցախցիները գիշերում են Ազատության հրապարակում։

Լեռնիկ Հովհաննիսյանն ահազանգեց․ «Ջնջում են մեր պատմական հետքը, մեզ կտրում են մեր արմատից, ցանկանում ոչնչացնել մեր ինքնությունը։ Ամբողջ աշխարհի առաջ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է դասական մշակութային էթնոցիտի ցեղասպանական քաղաքականություն։ Բռնագաղթից հետո այսօր մեր մշակութային ժառանգությունն է ենթարկվում մշակութային ցեղասպանության, որպեսզի մենք այլևս մոռանանք Արցախի մասին։ Արցախը հայկական մշակույթի, նրա մշակութային ժառանգության գանձարանն է, որն այսօր վտանգված է։ Երբ ասում ենք՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերը պիտի հետ վերցնենք, նշանակում է՝ նորից կանաչ լույս վառել Ադրբեջանի առաջ։ Նույն փորձը, որը նա ձեռք էր բերել Նախիջևանում, այսօր կատարում է Արցախում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31