Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն է, այլ դրանք ամեն գնով պաշտպանելը․ Իշխան Սաղաթելյան

Մարտ 29,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյանի՝ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին, այլև իշխող ուժի՝ արցախահայության դեմ ատելության քարոզին և Հայաստանի ու Արցախի օրակարգերը բաժանելու քաղաքականությանը։

Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախի հանձնման գնով Հայաստանը կփրկվի նոր պահանջներից, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։

2020-ից հետո ամեն օր ապացուցվում է, որ Բաքուն չի բավարարվում Արցախով։ Նրա պահանջները միայն ավելանում են՝ «միջանցք», Հայաստանի ադրբեջանացում, նոր տարածքների զիջում, Սահմանադրության փոփոխություն, ռազմատուգանքներ։ Այս ամենն ուղղված է ոչ թե Արցախին, այլ հենց Հայաստանին։

Այսպիսով, արցախահայության իրավունքների պաշտպանությունը հայկական շահերից տարանջատելը, այն հակադրելն ու հասարակությանը համոզելը, թե Արցախի հարցը փակելով` կփրկենք Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան թշնամու օրակարգին ենթարկվելու հերթական ակնառու դրսևորում։

Վերջին հինգ տարիները ապացուցեցին՝ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան։ Իշխանությունը ոչ թե կանխեց պատերազմը, այլ ավելի մոտեցրեց Երևանին։ Մեր պետականությունը ոչ թե ամրապնդվեց, այլ ենթարկվեց նորանոր ճնշումների։

Ուրեմն ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն է, այլ դրանք ամեն գնով պաշտպանելը։

Լուսանկարը՝ Հետք-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31