Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանգատների հետ կանչելը, Սահմանադրության փոփոխությունը Ալիևի ձեռքին հայերին նվաստացնելու միջոց է»․ Արտակ Բեգլարյան

Մարտ 29,2025 22:20

«Ինքս հասկանում եմ, որ այս իշխանությունների կողմից այս քայլերը չեն իրականացվելու, այս իշխանությունները փորձում են արցախյան թեման մեկընդմիշտ փակել՝ այդ թվում վերադարձի մասին չխոսելով»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։ Արցախցիները գիշերում են Ազատության հրապարակում։

 

Նա պարզաբանեց՝ արցախցիների սոցիալական գլխավոր խնդիրն այն է, որ բնակարանային ծրագիրը ձախողված է, և այդ ֆոնին ՀՀ իշխանությունները որոշել են կտրուկ կտրել կամ կրճատել տրվող բնակվարձի աջակցությունը, որն առաջիկայում սոցիալական առումով ցնցում է առաջացնելու արցախցիների շրջանում։

Անդրադառնալով Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային գանգատները հետ կանչելու՝ ՀՀ իշխանությունների մտադրություններին և հարցին՝ խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի՞, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Միանշանակորեն՝ ոչ։ Միջազգային գանգատների հետ կանչելը, Մինսկի խմբի լուծարումը, Սահմանադրության փոփոխությունը և մնացած բոլոր պահանջները Ալիևի ձեռքին հայ ժողովրդին նվաստացնելու, ՀՀ-ին կապիտուլյացիայի տանելու և իր բոլոր պահանջները ապահովելու միջոց է առանց որևէ պարտավորություն ստանձնելու»։

Նա վստահեցրեց՝ եթե պատշաճ պայմաններ ստեղծվեն, Արցախի ժողովուրդը կվերադառնա իր հայրենիք։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31