Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են Զարուհի Փոստանջյանի հայրական տան ապակիները, տանիքին ամրացված խողովակը` պատճառելով բազում վնասներ․ «Երկիր Ծիրանի»

Մարտ 29,2025 21:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր` 2025 թվականի մարտի 29-ին, ըստ էության, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեների հարակից` Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա։ Հարձակում գործած անձը կամ անձինք կոտրել են տան ապակիները, տանիքին ամրացված խողովակը` պատճառելով բազում վնասներ։

Վերոնշյալ տունը Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է:

Արդեն տևական ժամանակ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է նշված հասցեների հարակից տարածքում տեղի ունեցող ապօրինի շինարարության և թույլտվության վերաբերյալ, որի մասին բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկվել համապատասխան կառույցներին։

Տեղի ունեցածից կարելի է ենթադրել, որ Երևան քաղաքի իշխանությունը ձախողած պաշտոնյաները և նրանց կամակատարները փորձում են այսպիսի հակաօրինական և թուրքերին բնորոշ վայրագություններով լռեցնել և ահաբեկել։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը իրավապահի գործառույթ ունեցող կառույցներից պահանջում է անհապաղ բացահայտել և պատասխանատվության ենթարկել նշյալ ահաբեկչական գործողությունը կատարողներին և կազմակերպիչներին։

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31