Վերջին տարիներին Երևանը դարձել է անշարժ գույքի ներդրողների համար խիստ գրավիչ և բարենպաստ վայր։ Մայրաքաղաքի տնտեսական զարգացումը, զբոսաշրջության աճը և բնակչության թվի ավելացումը նպաստում են անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը։
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, Երևանի անշարժ գույքի շուկան վերջին տարիներին ցուցադրում է կայուն աճ։ Ըստ պաշտոնական տվյալների, 2024 թվականին, համեմատած նախորդ տարվա հետ, մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքների քանակը աճել է 12%-ով։ Ակնառու է նաև անշարժ գույքի միջին գների շարունակական աճը։ Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Երևանի Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հուլիսին կազմել է 900,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․98% աճ։՝ Երևանում բնակարանների գինը բարձրացել է մոտ 8%-ով։
2025թ. հունվար-փետրվար ամիսների շուկայի որոշակի պասիվացումը, ըստ կառուցապատող ընկերություններից ստացված տվյալների, հաղթահարվում է։ Մարտ ամսվա վաճառքի տեմպերն արդեն իսկ համադրելի են նախորդ տարվա ցուցանիշներին։
Անշարժ գույքի ներդրողների համար գրավիչ են Երևանի կենտրոնում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը՝ հատկապես թաղամասային տրամաբանությամբ կառուցապատումները։ Նման թաղամասերը, որպես կանոն, ունենում են ժամանակակից ենթակառուցվածք, ինչն էլ ավելի է դյուրացնում հետագայում անշարժ գույքի վաճառքը կամ վարձակալությամբ հանձնելը։
Կարդացեք նաև
Ներդրումների տեսակետից շատ հեռանկարային է, օրինակ, Հանրապետության Հրապարակին հարակից Ֆիրդուս թաղամասում կառուցվող Firdus Prime Residence պրեմիում դասի թաղամասը, որը Երևանի փոքր Կենտրոնում կառուցվող միակ նոր թաղամասն է։ Այստեղ շինաշխատանքներն արագ են ընթանում։ Ընդամենը հինգ ամիսների ընթացքում կառուցապատող ընկերությունը ավարտել է երեք ստորգետնյա և 17 վերգետնյա հարկ ունեցող շենքի կառուցումն ու անցել ներքին հարդարման աշխատանքներին։ Զուգահեռաբար մեկնարկել են նաև թաղամասի այլ շենքերի շինաշխատանքները, որոնք նույնպես մեծ տեմպով առաջ են ընթանում։
Firdus Prime Residence թաղամասի կառուցապատողները նշում են, որ իրենց շենքերի շահառուների մեջ մեծ է անշարժ գույքում ներդրողների թիվը։ Այստեղ բնակարաններ են ձեռքբերում գործարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և այլն։ Սակայն քիչ չեն նաև թաղամասում մշտական բնակություն հաստատել ցանկացողները։
Firdus Prime Residence-ը Երևանի հենց սրտում իրականացվող ունիկալ քաղաքաշինական ծրագիր է։ Կառուցապատողները նշում են, որ այն կյանքի նոր որակ ու մշակույթ է բերելու մայրաքաղաքին։ Հաշվի են առնվում թե՛ թաղամասի կառուցման վայրի պատմական նշանակությունը, թե՛ Երևանի համար ժամանակակից ճարտարապետական լուծումներ ունենալու անհրաժեշտությունը, թե՛ թաղամասի ապագա բնակիչների ու երևանցիների պահանջները։ Այդ է պատճառը, որ Firdus Prime Residence-ը մեծ պահանջարկ ունի ներդրողների և ապագայում այդտեղ բնակություն հաստատել ցանկացող քաղաքացիների համար։
Փորձագետները վստահ են՝ Երևանի անշարժ գույքի շուկան շարունակում է աճել՝ պայմանավորված տնտեսական կայունությամբ և արտաքին ներդրումների ներհոսքով։ Ներդրողները հաշվի են առնում ոչ միայն գների աճը, այլև վարձակալության պահանջարկը և թաղամասերի զարգացման հեռանկարները։ Այս տեսակետից քաղաքի սիրտը՝ Կենտրոնը, ներդրողների համար մնում է ամենապահանջված վայրը։ Այստեղ վարձակալության պահանջարկը կայուն է, ինչն ապահովում է բարձր եկամտաբերություն։ Firdus Prime Residence պրեմիում դասի համալիրը, որը կոչված է դառնալու Երևանի նոր կենտրոնը, ներդրողներին իրապես լավ պայմաններ է առաջարկում, որից շատերն արդեն հասցրել են օգտվել։
Եվ ում են պետք էսքան կառուցվող շենքերը և նրանց թանկ գները,երբ 150,000 հհ դրամ աշխատավարձ ստացողը և տուն չունեցողը հնարավորություն չի ունենալու բնակարան գնել։ Մենակ արտասահմանցիների համար եք կառուցում մի խոսքով և սակավաթիվ հարուստ խավի համար։