Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղալաթ են անում»․ Անաստաս Իսրայելյանը՝ Արցախյան շարժումը մոռանալու մասին իշխանության կողմից հնչող հայտարարությունների առիթով

Մարտ 29,2025 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս հանրահավաքը ժողովրդի ձայնն է, հանրությունն է իր իրավունքների համար եկել, գտնում եմ՝ դա ճիշտ է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։

Անաստաս Իսրայելյանի կարծիքով՝ ժողովուրդը պետք է պահանջատեր լինի մինչև վերջ ստանալու իր հարցերի պատասխանները․ «Ներկա իշխանությունները առիթավորված այս վիճակով օրեցօր փորձեր են անում Արցախի հարցը փակելու, Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարելու»։

Նա վստահեցրեց՝ մենք պիտի մինչև վերջին հարցի պատասխանը ստանանք այս իշխանություններից։

Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ղարաբաղյան շարժումը մոռանալու մասին, Անաստաս Իսրայելյանն արձագանքեց․ «Ղալաթ են անում, որովհետև իրենք իրենց էությունով միայն կործանման են բերել, փորձության առաջ են կանգնեցրել մեր հայ ժողովրդին։ Արցախյան շարժումն իրենք չեն սկսել։ Արցախյան շարժումը եղել է համահայկական, միասնական՝ մի ազգի հարթակում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31