«Ոչ մի պահանջ, մենակ մի գլոբալ պահանջ կա․ Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Ուրիշ պահանջ չկա։ Հեռացնում ենք Նիկոլ Փաշինյանին, Արցախի ժողովրդի հարցը լուծվում է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց հանրային ակտիվիստ Արմեն Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։
Արմեն Ալեքսանյանն ասաց, որ իր համար Նիկոլ Փաշինյանի հեռացումից բացի այլ պահանջ գոյություն չունի․ «Եթե պետք է ամբիոնից ասեն՝ էսօր մեր հարցը լուծենք, գնանք, դա անհնար է, քանի որ քանի Նիկոլ Փաշինյանը կա, ոչ մի հարց չի լուծվելու։ Իմ պայքարը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ 40+10-ի խնդիրը վաղուց անցել է։ 2 տարի է, որ չի լուծել, ուրեմն էս մարդը նենց է անում, որ Արցախի ժողովուրդը լքի Հայաստանը։ Մեր պահանջը պետք է լինի մեկը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Պետք է պալատկան էլ խփեն այստեղ, ոչ մի տեղ չգնան, ձնագնդիկը մեծացնեն, և իր հեռացումը օրերի ու ժամերի հարց է։ Եթե հիմա ասեն՝ գնացեք, հետ եկեք, ոչ մի եկող չի լինելու։ Ես եկել եմ իր հեռացման համար, ես չեմ եկել 40-ի կամ 10-ի համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ