Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ պետք չի քո տված 40+10-ը, ինձ իմ հայրենիքը վերադարձրու»․ արցախցիները բորբոքվեցին

Մարտ 29,2025 19:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նրա հրաժարականից հետո միայն մենք Արցախ կվերադառնանք»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց արցախցի կինը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա ցավով նշեց՝ մեզ ամեն կերպ պիտակավորում են․ դարձանք փախստական և այլն․ «Մեզ ամեն ձև ուզում ես խեղճացնես, հիմա էլ անձնագրով, նույն կապույտ անձնագիրն է այն տարբերությամբ, որ իմ քաղաքի անունն է գրված։ Դու ինչո՞ւ ես ջնջում ամեն ինչ, մեղք չէ՞ այսքան ժողովուրդը։ Ի՞նչ էինք արել, որ սրան արժանացել, քեզ բերինք ղեկավարություն, որ մեզ փրկես, բայց ինչ եղավ։ Նախկինում զորք, զինվոր ենք ունեցել, հիմա ոչ էն ունեն, ոչ էն։ Ինձ պետք չի քո տված 40+10-ը, ինձ իմ հայրենիքը վերադարձրու»։

Մի արցախցի էլ միջամտեց ու նշեց․ «Փաշինյանը թուրք է, պետք է գնա Ադրբեջան»։

Նաև հնչում էին այսպիսի կարծիքներ՝ ուղղված ՀՀ իշխանություններին․ «Դուք եք մեղավոր եղել, որ էս հողը տվել եք»։

Մի կին էլ հուզված ահազանգեց․ «Արդեն Հայաստանն էլ ենք կորցնում, թող գոնե մեր երկրորդ հայրենիքը մնա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլիթ ԲԼԵՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31