Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավել վրան չի լինելու»․ ոստիկանությունը հեռացնում է արցախցիների վրանները

Մարտ 29,2025 19:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս պահին ոստիկանության աշխատակիցները հեռացնում են Ազատության հրապարակում արցախցների տեղադրած վրանները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։

Ոստիկանության աշխատանքները համակարգող պարոն Ղազարյանը, դիմելով նախաձեռնող խմբի անդամներին, ասաց․ «Խնդրեցիք, դիմեցիք, աջակցեցինք, մեկ վրան թույլ տվեցինք։ Հարակից վրաններ տեղադրելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Ոստիկանության աշխատակիցները լրագրողներին պարզաբանեցին, որ նախաձեռնող խորհրդի հետ պայմանավորվածություն է  եղել մեկ վրանի տեղադրման շուրջ ու վստահեցրին՝ ավել վրան չի լինելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31