Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքեմ քո 40-ի վրա էլ, 10-ի վրա էլ, արի ստեղ էսքան ժողովրդին պատասխան տուր, որ հիմա Ղարաբաղը Ադրբեջան է»․ 2018-ին Արցախ տեղափոխված կին

Մարտ 29,2025 19:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Էն, որ էս ամբիոնից գոռում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, արի հենց հիմա պատասխանիր ինձ, որ Արցախը Ադրբեջան է։ Քո հետ կինարմատ լինելով՝ նստելու եմ, խոսեմ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց Արցախում երեք տարի ապրած կինը, որը 2018-ին Նիկոլ Փաշինյանի ելույթներից հետո ՌԴ-ից տեղափոխվել էր Արցախ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաք անցկացվեց։ Այժմ հրապարակում վրաններ են դրվում, արցախցիները ՀՀ կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել։

Ցույց տալով իր անձնագիրը՝ ասաց, որ 2018-ի մայիսի 1-ին ՌԴ-ից տեղափոխվել է Արցախ, տղաները ծառայել են ՀՀ-ում․ «Գրանցումով Արցախից չեմ, բայց կիսում եմ իմ արցախցիների ցավը, ապրել եմ նրանց մեջ։ Մարդիկ տուն են կորցրել, գերեզմաններ։ Արի, պատասխանի, Ղարաբաղը Ադրբեջան է»։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին` ևս մեկ անգամ ասաց․ «Պահանջում եմ հենց այստեղ արի, հարգելի Նիկոլ Փաշինյան, արի հիմա էսքան ժողովրդին տուր պատասխան։ Թքեմ քո 40-ի վրա էլ, 10-ի վրա էլ, 40+10 ինձ պետք չի, ինձ իմ հայրենիքն է պետք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31