«Ստեղ ժողովուրդն ասում է՝ մեր փողերն եք կերել, բա իմ աշխատանքն ի՞նչ տեղ է մնացել, որ ես Հայաստանի փողերն եմ կերել։ Կարող է ղեկավարությունն է կերել, բայց ոչ մենք։ Ես աշխատել, տուն եմ դրել և ամսի 27-ին ռուսի ավտոբուսներով ձեռներս թափ տալով եկել եմ։ Տուն ու տեղ թողել, դատարկ դուրս ենք եկել»,- Ազատության հրապարակում վրդովվեց արցախցի կինը։
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաք անցկացվեց։ Այժմ հրապարակում վրաններ են դրվում, արցախցիները ՀՀ կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել։
Արցախցի կինը, անդրադառնալով իրենց ուղղված հայտարարություններին, թե թող պայքարեին, մնային, կռվեին, ասաց․ «Երեխեքն ու կանայք էին մեծ մասը, ո՞վ պետք է կռվեր։ 40+10 են տալիս, էդ էլ կտրում են, ի՞նչ անենք մենք։ Ես բլոկադայի ժամանակ էս ձևի սոված չէի, ինչքան հիմա, հիմա ամեն ինչ լցված է, բայց փող չունեմ, անգամ երթևեկելու համար փող չունեմ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ