«Կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ հանկարծ մի րոպե անգամ չվախենաք այստեղ հավաքված ոստիկանության զորքերից, կամ ԱԱԾ ծառայողներից»,- Ազատության հրապարակում ի պաշտպանության արցախցիների իրավունքների անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանը։
Նա վստահեցրեց՝ բացառվում է՝ ոստիկանության որևէ աշխատակից կարողանա իրենց նկատմամբ որևէ բռնություն գործադրել և այդքանը մարսել․ «Մեր հավաքը խաղաղ է, հետապնդում ենք բացառապես իրավաչափ նպատակներ և ընդհանրապես արժանի չենք որևէ հարկադրանքի գործողությունների»։ Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ հարցրեց․ «Էստեղ ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից վախեցող կա՞»։ Հրապարակից հնչեց պատասխան՝ ոչ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ