«Դուք եք որոշելու մեր հետագա գործողությունները։ Տարբերակ առաջին։ ՀՀ Կառավարությունն ունի երկու շաբաթ ժամանակ փոխելու իր ծրագրերը, եթե ոչ, մենք հավաքվելու ենք այստեղ և միասին իրականացնելու մեր հետագա քայլերը։ Տարբերակ 2։ Նախաձեռնող խումբը մնալու է այստեղ, ձևավորելու շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ։ Իշխանությունն ունի մեկ շաբաթ ժամանակ։ Եթե ոչ, կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք ու անցնելու ենք հստակ գործողությունների»,-Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Քիչ անց որոշվեց, որ Ազատության հրապարակում կձևավորվի շտաբ, որը գործելու է ամենօրյա գրաֆիկով, ինչպես նաև հաջորդիվ ակցիաներ են տեղի ունենալու ՀՀ կառավարության մոտ, ՀՀ-ում տեղակայված տարբեր դեսպանատների մոտ։ Ազատության հրապարակում վրաններ են տեղադրվում։ Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին․ «Ովքեր ունեն հնարավորություն մնալու, ցանկալի է, որ մնան և միանան շտաբի գործունեությանը»։
Կարդացեք նաև
Այս պահին Ազատության հրապարակը լեփ լեցուն է, մարդիկ չեն ուզում գնալ տուն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ