Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը
Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է։
Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց» ։
ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում՝
- քվեարկողի կողմից բաց`այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելու,
- ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու,
- ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
- քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը,
- քվեարկության խցիկ մուտք գործելու,
- քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելու համար։