Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է նաև «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում»

Մարտ 29,2025 14:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է նաև «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին:

Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն:
Այս կենտրոն այցելում են ինչպես հենաշարժական համակարգի հիվանդություններով, այնպես էլ` համակցված զարգացման խանգարումներով երեխաներ:

Նախարարի հաջորդ կանգառը եղել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ը, որը սպասարկում է Շիրակի մարզի 7465 հոգեկան առողջության և նարկոլոգիական խնդիրներ ունեցողների:
Նախարարը շրջել է բաժանմունքներով, հետևել է կենտրոնի աշխատանքների ընթացքին. շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31