Լրահոս
Օրվա լրահոսը

Սա պատմական պահ է, և մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այդ համաձայնագիրը․ ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ

Մարտ 29,2025 14:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դեյրդրե Բրաունի հայտարարությունը

Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա պատմական պահ է, և մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այս խաղաղության պայմանագրի վերջնականացումը լավագույն ճանապարհն է հարատև խաղաղության հասնելու, ինչպես նաև ապահովելու անվտանգության ու կայունության հաստատումը ողջ Հարավային Կովկասում։ Այն կբացի առևտրի և բարեկեցության նոր հնարավորություններ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է խաթարել խաղաղության հեռանկարները։ Կոնֆլիկտի կրկնությունը ողբերգություն կլիներ և տարիներով հետ կգցեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը։

Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել բոլոր ջանքերին՝ մեր միջազգային գործընկերների հետ միասին, Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության ապահովման ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31