Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջենի Չեփմենը հայտարարել է
Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ընթացքում ձերբակալված անձանց տրամադրվի արդար դատավարություն և ապահով պայմաններ՝ համաձայն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների և հանձնառությունների։ Մեր դեսպանությունը Բաքվում մեծ ուշադրություն է դարձնում այս գործերին և պարբերաբար թարմացումներ է խնդրում՝ գործընթացի մասին տեղեկացված լինելու համար։
Մենք մշտապես կոչ ենք արել ազատ արձակել բոլոր մնացած ռազմագերիներին։ Պետական նախարար Սթիվեն Դաութին այս հարցերը քննարկել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեյովի հետ՝ վերջինիս հոկտեմբերյան այցի ընթացքում։
Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ Պետական նախարարն Ադրբեջանին նաև հորդորել է օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունից։ Վարչապետը և արտաքին գործերի նախարարը նույնպես փոխանցել են այս ուղերձները։