«Այսօրվա դրությամբ 30 ժամից մի քիչ ավելի ժամանակ է անցել՝ եթե ժամերով նայենք, մոտ 6000 մարդ, իրար հերթ չտալով, այդ անվստահությունն են հայտնում։ Այսինքն՝ ժողովրդային անվստահության զգացումն առկա է»,- «Արդարության ձգտումը» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը» ակցիային։
Բագրատ սրբազանն ասաց՝ այդպիսով մարդկանց հնարավորություն են ստեղծել, որպեսզի սոցցանցերից, տարբեր վիճակագրական հարցումներից դուրս գետնի վրա արտահայտեն իրենց կամքը․ «10 օր՝ օրվա փոփոխության առումով, բայց եթե ժամերի վերածենք՝ 33-35 ժամ, նույնիսկ երկու օր չի անում։ Երեկոյան ժամերին են սկսում երիտասարդները, ավարտում 21։00-ին։ Սա փոքրիկ կամ մեծ փորձ է՝ ցույց տալու իրական պատկերը սոցցանցերից, տարբեր վիճակագրական միջոցներից դուրս, ցույց տալու մարդկանց կամարտահայտությունը՝ ուղղակի գետնի վրա»։
Արդյունքների մասին խոսելով՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Մարդիկ ի վերջո հասկացել ու պատկերացրել են, իրենց մարմնով են անցկացրել, էլ չեմ ասում այն գրությունների մասին, որոնք այդ թերթիկների վրա կան՝ ամենածանր խոսքերից սկսած, որ ամեն մարդ, երբ ընթերցի ինքն իր մասին ժողովրդի զգացումը, ինչպես ժողովուրդն է ասում, գետինը կմտնի։ Գետինն էլ չի ընդունի։ Ամեն գիշեր այցելում եմ մեր երիտասարդներին քաջալերելու իրենց։ էլ չեմ ասում հրապարակներում խոսակցությունները, որ մարդիկ ծավալում են, իրենց պատրաստակամությունն են հայտնում, մի քիչ էլ ճնշումը մեծացնում՝ ասելով՝ ե՞րբ ենք ճանապարհում։ Ժողովուրդ, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Խոստացել եմ և այո, հեռացնելու եմ, հեռացնելու եմ, և մենք միասին ենք դա անելու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ