Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայմանագիրը չես հրապարակում, քանի որ վախենում ես, գիտես՝ ինչ սատանայական գործարք ես կնքել»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մարտ 29,2025 12:50

«Խոստացել էիր հայտարարությամբ հանդես գալ, վախեցա՞ր, արձանագրել էիր դեսպաններին, որ ժողովրդական ընդվզումից ես մտահոգ կամ քո նկարագրին համաձայն վախեցած, ինչո՞ւ չես հրապարակում պայմանագիրը։ Չես հրապարակում, որովհետև վախենում ես, գիտես՝ ինչ սատանայական գործարք ես կնքել»,-«Արդարության ձգտումը» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա հայտարարեց՝ մարդիկ ասում են, որ նույնիսկ արդեն ստորագրել է պայմանագիրը, ոչ միայն պատրաստ է ստորագրելու․ «Իր սատանայական գործարքը փորձում է թաքցնել։ Հրապարակիր այդ պայմանագիրը, ստախո′ս, հրապարակիր Արցախին վերաբերող բանակցային այն փաստաթղթերը, որ մինչև այսօր կամ մինչև 2019-ը գոյություն են ունեցել, եթե իրապես մարդ ես, ճշմարտախոս ես։ Ի վերջո` դու այս ժողովրդի կյանքի վրա ես այդ գինը փորձում վճարել, քո իսկ իշխանությունը և նյութական հաճույքները բավարարելու առումով։ Հրապարակիր, ինչո՞ւ ես վարանում, թող բոլորն իմանան, թող քո շրջապատի կույր աչքերը բացվեն, որոնց դարձրել ես քո գերին, նրանք էլ համաձայնել են այսպես ասած ստրկության մեջ գտնվելուն։ Եթե ճշմարտության մասին է խոսքդ, արդարության մասին է քո զգացումը, ոչ թե ստախոսության, ապա հրապարակիր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31