«Ազգ»– Մյանմարի իշխանությունները հայտնել են մարտի 28-ին՝ ուրբաթ օրը, տեղի ունեցած 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժերի հետևանքով 1002 զոհերի և 2376 վիրավորների մասին։
Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում և Թաիլանդում։
Առնվազն 1002 մարդ է զոհվել, 2376-ը՝ վիրավորվել Մյանմարում ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են երկրի ռազմական իշխանությունները։ Սպասվում է, որ փլատակների մաքրման արդյունքում զոհերի և վիրավորների թիվը կավելանա։
Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի փրկարարներից մեկը BBC-ին ասել է, որ «վնասը հսկայական է»։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ չնայած բազմաթիվ հետցնցումներին:
Կարդացեք նաև
Ուրբաթ օրը՝ մարտի 28-ին, Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):