Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ․ «Ժողովուրդ»

Մարտ 29,2025 10:30
benzin

2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Այժմ ներկայացնենք, թե նույն ժամանակահատվածում ինչպիսի գնաճ է գրանցվել ոչ պարենային ապրանքների շրջանում։

Այսպիսով, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով:

2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31