«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկությունը հաստատեց վերջինիս պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ նշելով, որ ՀՀ վերաքննիչ դատարան են բողոքարկելու, որտեղ իրավական լուրջ գործընթաց է տեղի ունենալու։
Նշենք, որ նախկին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դեռևս չպարզված հանգամանքներում ու ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող ТОЗ տեսակի հրացաններից, Марголин տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից, կրակելու համար նախատեսված, գործարանային արտադրության օղակավոր բոցավառման, որսորդական-սպորտային 5․6մմ/5․6*15․5/տրամաչափի առնվազն մեկ փամփուշտ և քննությամբ դեռևս չպարզված՝ համապատասխան ակոսափող հրազեն, որը 2023 թ․ հունիսի 19-ին ապօրինի փոխադրել է իր վարած ավտոմեքենայով և կրել իր մոտ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում