Իշխանությունը ԱԺ օթյակում գտնվող լրագրողների հետ խոսում է ՊՊԾ ոստիկանների՝ բռնության լեզվով: Անձեռնմխելիությունից զրկում են նախկինում իշխանամետ, իսկ այժմ ընդդիմադիր պատգամավորի, որը հրաժարվել էր կատարել միապետի պահանջը եւ վայր չի դրել մանդատը: Ընտրություններում իշխանության օգտին աշխատում են մարզպետը, պետական բուժհիմնարկների, դպրոցների տնօրենները եւ այլն: Իրավապահ համակարգը լծվել է ընդդիմադիր թեկնածուներին եւ նրանց հարազատներին հետապնդելու գործին՝ բոլոր հին ու նոր մեղքերը հիշվել են հենց ընտրություններից առաջ: Ծնողներին եւ զավակներին ձերբակալելն ու դրա միջոցով ճնշում գործադրելն ինձ հիշեցնում է ստալինյան ժամանակները:
Այդ ամենը տեղի է ունենում «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը» հայտարարելու ֆոնի վրա: Շարքային քաղաքացիների մեծամասնությունն այստեղ հակասություն չի տեսնում, որովհետեւ դեպի ԵՄ ձգտումը նրանց համար աշխարհաքաղաքական խնդիր է՝ «մեզ քցած» ռուսներից ազատվելու ճանապարհ: Դա արժեքային ընտրություն չէ, կապված չէ ազատության եւ հանդուրժողականության սկզբունքները հաստատելու հետ:
Բայց այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացների տեսանկյունից կարեւոր է, որ իրենք՝ եվրոպացիները նույնպես որեւէ խնդիր չեն տեսնում: Նրանք պատրաստ են ամենաբացահայտ, ամենալկտի, ամենաբիրտ բռնապետությունը ներկայացնել որպես «ժողովրդավարություն», եթե միապետը եւ նրա պալատականները մի երկու թթու խոսք ասեն ռուսների հասցեին:
Իմ տպավորությամբ՝ ժողովրդավարությանը, ազատ ընտրություններին, իշխանությունների թեւերի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմին չեն հավատում ոչ միայն մեր իշխանությունները, այլեւ եվրոպացի պաշտոնյաներն ու դիտորդները: Պարզապես վերջիններիս ձեռքում կա «կնիք», որը նրանք դնում են թղթի կտորի վրա: Իսկ այդ թղթին կարող է գրվել «լեգիտիմ – ոչ լեգիտիմ», «ժողովրդավար – ոչ ժողովրդավար»՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից:
Կարդացեք նաև
…Էրդողանը ձերբակալել է իր հիմնական քաղաքական մրցակցին՝ Ստամբուլի քաղաքապետին: Դրա արդյունքում որեւէ եվրոպական առաջնորդի աչքում Էրդողանը «ոչ լեգիտիմ» դարձա՞վ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արեւմտեան երկիրները (ոչ միայն պետութիւնները, այլ նաեւ քաղաքացիներուն մեծ մասը), տարբեր չափանիշներով կը «դատեն» աշխարհի միւս տարածաշրջանների երկիրներու ժողովրդավարութեան մակարդակները: Ոչ, իրենց չափանիշներով:
Հետեւաբար, ի միջի այլոց՝ Թուրքիոյ եւ ՀՀի պարագային (որոնցմէ ոչ մէկն ալ, նրանք եւրոպական երկիր չեն համարեր ու երբեք չեն համարելու), ասենք… «ճկուն» են իրենց կարծիքն ու դիրքաւորումները, նաեւ եւ ոչ միայն այդ՝ Ժողովրդավարութեան գետնի վրայ:
Ի դէպ, իրենք շատ լաւ ալ ընդունած էին ՀՀի նախա2018եան վիճակը: Բարեացակամութեամբ եւ մանաւանդ համբերութեամբ, մեղմ մօտեցումներով կը դիտարկէին զայն:
Հայերն են որ անհամբեր եղան, միամիտ ու մանկամիտ հանդիսացան, եւ ուզեցին կատարել իրենց այդ յիմարագոյն «յեղափոխութիւնը»: Եւ Փաշինյանի նման արարած մը՝ ընտրեցին (ԱԺում), ընտրեցին (ժողովրդային քուէարկութեամբ եւ Սփիւռքի հաւանութեամբ), եւ վերընտրեցին (idem), որպէս իրենց «պետութեան» գերագոյն ղեկավարը:
Հայերը, չեն կրնար պետութիւն ունենալ: Վսյո:
Մ. Հայդուկ Շամլեան
Եղբայր, սեփական հուսահատությունը պետք է զսպել և դրանով ուրիշներին ավելի չհուսահատեցնել։ Ես էլ Ձեր իսկ խոսքերով պնդում եմ – հայերը կրնան պետություն ունենալ։ Վսյո։
Դրա համար պետք է ջանքեր գործադրենք նիկոլին իշխանազրկելու համար և դրանից հետո էլ չխաբվենք նոր նիկոլանմաններով։
Ընդունելի դիտողութիւն է: (Բացի երբ որ այսպէս խօսողը անձնական շահագրգռութիւն մը ունի վառ պահելու կարգ մը պատրանքներ, սակայն դա այստեղ նիւթէ դուրս է, արձագանգին անկեղծութիւնը եւ նոյնիսկ կարեկցական մօտեցումը զգալի են… )
Սակայն ես ալ, (պատանեկոթենէս սկսեալ) կէս դար ժամանակ, ոչ միայն հաւատալէ այլ մանաւանդ տեւաբար եւ արտակարգ չափերով աշխատելէ ետք՝ ի սէր Հայ Ազգին, երեւի… արժանացած եմ իրաւունքին՝ յուսահատելու: Կամ աւելի ճիշդ՝ այլեւս յստակատես լինելու:
Իսկ թէ ինչո՞ւ պարզապէս ես ինծի չեմ պահում հիմա յստակատեսութիւնս: Շատ մը պատճառներ կան, սակայն անոնցմէ մէկը հետեւեալն է՝ իրապէս պատասխանատու կը զգամ՝ երիտասարդներու նկատմամբ. եւ ես ալ չեմ ուզեր խաբել՝ զիրենք: Ինչպէս որ ես խաբուեցայ, հինգ տասնամեակներ:
Թող երազեն: Երազանքը երիտասարդին իրաւունքն ու առանձնաշնորհն է, եւ ամէն մարդ իր տարիքը պիտի ապրի: Սակայն ուրի՛շ բաներու թող երազեն. որովհետեւ այս մէկ երազէն արթննալը, չափազանց խորտակիչ է:
Բռնապետական կառավարումը իրերի այնպիսի կարգ է, երբ իշխողը ստոր է, իսկ հպատակը նվաստացած։
Շամֆոր
Կարծում եմ, որ մեր երկրի գիտակից խավը (էլիտան) պետք է հետևողականորեն աշխատի հասարակությանը դուրս բերել հպատակության ու հուսահատության կարգավիճակից և նրան բացատրի ճիշտ իշխանություն ընտրելու նրբությունները։