Գյումրի համայնքի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում։
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների,
տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ստանալու նպատակով։
Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով։
Գոհար ՄԵԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
ՊԶՄԿ համահիմնադիր
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն