Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, փայտ եմ վերցրել, բայց Սարիկ Մինասյանից»․ «Մայր Հայաստանի» գործով հրավիրված կինը նման ցուցմունք է տվել

Մարտ 28,2025 23:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայր Հայաստան»  դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարեց նաև երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց շտաբում ու թիմակիցների տանը կատարած խուզարկություններին։

Նա ասաց, որ ակնհայտ է՝ նման խուզարկությամբ փորձել են խաթարել իրենց գրասենյակի աշխատանքը։ Նրանք վաղ առավոտյան խուզարկել են շտաբի պետ Արա Ոսկանյանի ու ավագանու թեկնածուների տները։ Ձեռքից վերցրել էին նաև շտաբի պետի հեռախոսը։

«Մեր ավագանու երիտասարդ կին անդամներից մեկին իր երկու երեխաների աչքի առաջ բիրտ ուժ կիրառելով, սպառնալով, որ եթե մեր հետ չգաս Երևան, ձեռնաշղթաներով կտանենք, տարան, տեղն էլ չէին ասում, թե ուր են տանում։ Ծնողները հարցնում են՝ ուր եք տանում մեր երեխուն, չեն ասում, որ խիղճը հանգստանա։ Կեսօրից հետո  նոր պարզ է դարձել, թե նա որտեղ է, էն էլ մեր իրավաբանների շնորհիվ»,- ասաց թեկնածուն։

Նա նշեց, թե մի կնոջ հրավիրել են հարցաքննության, նա ցուցմունքում նշել  է․ «Այո, փայտ եմ վերցրել, Սարիկ Մինասյանից»։ Մեր իրավաբանից եմ լսել, պատկերացնում եք՝ ինչ դաշտ են մտցրել մեզ, ինչ պիտակավորում են կպցնում մեզ։ Վերջին երկու օրն է մնացել, տեսել են վարկանիշի ավելացում, սկսել են նման զրպարտությունները»,-ասաց Կարեն Սիմոնյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31