Լրահոս
Օրվա լրահոսը

Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանում ամենաշատ գումար վաստակած գեղասահորդների տասնյակում է

Մարտ 28,2025 23:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի Դաշնությունում մարտի 23-ին պաշտոնապես ավարտվել է գեղասահքի մրցաշրջանը: Չնայած արդեն երեք տարի Ռուսաստանի գեղասահորդները հանդես չեն գալիս միջազգային մրցաշարերում, սակայն մարզաձեւի ֆեդերացիան կարողանում է գեղասահքը պահել անհրաժեշտ մակարդակի վրա՝ միջազգային մրցումների պակասը լրացնելով մարզիկների համար կոմերցիոն մրցումներ կազմակերպելով:

Forbes հանդեսը կազմել է 2025 թվականին ամենից շատ գումար վաստակած գեղասահորդների տասնյակը, որում ընգրկված է նաեւ մեր հայրենակից Ադելիա Պետրոսյանը:

Էթերի Տուտբերիձեի սանուհին վնասվածքի պատճառով ստիպված էր մրցաշրջան 2025-ն ավարտել ժամանակից շուտ: Եվ «Առաջին ալիքի գավաթին» ու «Ռուսական մարտահրավերին» չմասնակցելով ակնկալվող մրցանակային գումարները նա ամբողջությամբ չի համալրել: Չնայած դրան, Ադելիան 2025 թվականին վաստակել է 5,8 մլն. ռուբլի եւ տասնյակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31