Մարտի 30-ից ապրիլի 12-ը Հունաստանում անցկացվելու է կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցելու է 137 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Գաբրիելա Հարությունյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը եւ Անի Նահապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ