Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Ի՞նչ իմանար Աշոտը, որ իրենից 25-30 տարի հետո Հայաստանում լինելու են ղեկավարներ, որոնք Արցախը բեռ կհամարեն․ 168.am

Մարտ 28,2025 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:56
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանի բացման միջոցառմանը, որից հետո պատասխանեց նաև 168.am–ի հարցին, թե ինչպե՞ս է հիշում Աշոտ Նավասարդյանին։

«Ես մի առիթով ասել եմ, որ Աշոտ Նավասարդյանը հույզի, հույսի էներգիայի մարմնացում էր։ Նա ուներ երազանք, նպատակ և ուներ բավարար կամք այդ նպատակին հասնելու համար։ Նա և իր ընկերները, իմ համոզմամբ, փոխանցողի դեր էին կատարում՝ մեր ազատատենչության, հայրենասիրության գաղափարներն իրենց սերնդից մեր սերնդին փոխանցելու գործում։ Նա, վտանգելով իր բարեկեցությունը, ընտանիքի հանդարտությունը, իր առողջությունը, լավ կրթություն ստանալու հնարավորությունները, ի վերջո, հասավ իր նպատակներին։ Մենք ունեցանք 3-րդ Հանրապետություն, բայց, ցավոք, ի՞նչ իմանար Աշոտը, որ իրենից 25-30 տարի հետո Հայաստանում լինելու են ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժբախտ ու դժգույն քաղաք ու կասկածի տակ կառնեն Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31