Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Սոֆյա Թորոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կկիրառվի վարչական հսկողությունը․ փաստաբան

Մարտ 28,2025 19:55

Փաստաբան Արմինե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

2025 թվականի մարտի 27-ին ձերբակալվել էր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու տիկին Սոֆյա Թորոսյանը: Ստանձնելով վերջինիս պաշտպանությունը՝ կարող եմ հայտնել, որ չնայած տիկին Սոֆյա Թորոսյանի առողջական խնդիրներին, ձերբակալման հիմքի վերացմանը, վերջինս շարունակել էր մնալ անազատության մեջ:

Ներկայացվել էր տիկին Թորոսյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման միջնորդություն, որի քննությունը տեղի ունեցավ այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վ. Սարգսյանի նախագահությամբ:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և Սոֆյա Թորոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը, որի հետ մենք համաձայն չենք և այն բողոքարկելու ենք ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31