Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խոսքերը պարունակում են ազգային թշնամանք հրահրելու տարրեր․ պահանջում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական գնահատականը Անի Խաչատրյանի գործողությունների վերաբերյալ․ հայտարարություն

Մարտ 28,2025 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաց հայտարարություն Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի քսենոֆոբիկ և ռասիստական հայտարարությունների կապակցությամբ

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս և պարզապես քաղաքացիներս, անհրաժեշտ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր վրդովմունքը և պահանջել իշխանությունների անհապաղ արձագանքը Երևանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի անթույլատրելի, ատելություն սերմանող և էթիկայի նորմերը խախտող հայտարարությունների առնչությամբ։

Մայրաքաղաքում ծառահատումների դեմ հասարակական բողոքի ֆոնին տիկին Խաչատրյանն իրեն թույլ է տվել հրապարակային քսենոֆոբիկ արտահայտություններ բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին՝ հայտարարելով, թե «փտած ռուսները» իրավունք չունեն իրեն սովորեցնելու, թե ինչպես պետք է իրեն պահի իր քաղաքում։

Այս խոսքերը, բացի ցուցադրական ագրեսիայից և բողոքի իրավունքի նկատմամբ արհամարհանքից, պարունակում են ազգային թշնամանք հրահրելու տարրեր, ինչպես նաև խախտում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքը։

Մենք անհրաժեշտ ենք համարում հիշեցնել հետևյալը.

1. Երևանը պատկանում է ոչ թե Անի Խաչատրյանին, այլ նրա բոլոր բնակիչներին՝ անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից։ Խաղաղ ակցիաների մասնակիցներն ունեն իրենց կարծիքն արտահայտելու լիարժեք իրավունք, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի միջազգային պարտավորություններով։

2. Հայաստանում օրինականորեն բնակվող ռուս քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքի կյանքին, այդ թվում՝ ավագանու ընտրություններին։ Երկքաղաքացիություն ունեցող հայերը նույնքան լիարժեք մասնակցում են համայնքային ինքնակառավարմանը, որքան ինքը՝ Անի Խաչատրյանը։

3. «Փտած ռուսներ» արտահայտության հրապարակային օգտագործումը, այն էլ՝ պաշտոնյայի կողմից, հավասարազոր է ազգային ատելություն հրահրելուն, ինչը պետք է առաջացնի առնվազն կարգապահական, իսկ հնարավոր է՝ նաև քրեական պատասխանատվություն։

4. Բացարձակ անհայտ է, թե բողոքի մասնակիցներն ովքեր էին՝ ըստ ազգության, քաղաքացիության կամ կարգավիճակի։ Տիկին Խաչատրյանն իրեն թույլ է տալիս մանիպուլյացիաներ, պիտակավորում և դատողություններ, որոնք սերմանում են ատելություն ու նվաստացնում մարդկանց արժանապատվությունը։

Վերոհիշյալից ելնելով՝ մենք պահանջում ենք՝
• Երևանի ավագանու էթիկայի հանձնաժողովի անհապաղ քննարկումը այս միջադեպի վերաբերյալ։
• Երևանի քաղաքապետարանի պաշտոնական գնահատականը Անի Խաչատրյանի գործողությունների վերաբերյալ։
• ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից քննություն՝ պարզելու նրա խոսքերում ՀՀ քրեական օրենսգրքի ատելություն հրահրող հանցագործությունների հատկանիշների առկայությունը։
• Հանրային ներողություն այն քաղաքացիներից, որոնց նա վիրավորել է։

Մենք շեշտում ենք՝ նման պահվածքը անհամատեղելի է ժողովրդի ներկայացուցչի բարձր կարգավիճակի հետ։ Եվ եթե այս հայտարարությունները չհանգեցնեն ոչ կարգապահական, ոչ էլ իրավական հետևանքների, ապա դա կնշանակի միայն մեկ բան՝ այսպիսի հռետորաբանությունը խրախուսվում և հաստատվում է հենց իշխանության կողմից։

Ո՛չ քսենոֆոբիային։ Ո՛չ ռասիզմին։ Ո՛չ իշխանության մեջ եղած անպատկառությանը։

Armenian Global Community

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31